երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ժամեր անց Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն. մանրամասներ

Ժամեր անց Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն. մանրամասներ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր կեսօրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կհանդիպեն:

 

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման մասին առաջիկայում հայատարարություն կլինի, որից հետո Գագիկ Ծառուկյանը կգնա ՀՀ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար:

Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր պետք է հստակ օր որոշվի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ: Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը «մեսսիջ» է ուղղարկել Փաշինյանին, որ հանդիպման կգա միայն այն պարագայում, եթե հանդիպումից հետո հայտարարեն արտահերթ ընտրությունների մասին: Բայց արդյոք հանդիպման ժամանակ Փաշինյանն ու Ծառուկյանը մեկ հայտարարի կգան՝ դժվար է ասել, քանի որ իշխանությունները արտահերթ ընտրությունների գնալու հարցում շատ փոփոխական տեսակետներ են արտահայտում:

  • Կիսվել: