Ժամանակավորապես կդադարեցվի Բջնիի, Արզականի, Չարենցավանի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, Բջնի, Արզական գյուղերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 12-րդ փողոցի թիվ 2, 3, 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: