հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ժամանակավորապես դադարեցվել է Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան-Արմավիր մայրուղային գազատարի 8․8 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով հունիսի 9-ին ժամը 09:00-ից մինչ հունիսի 10-ը՝ ժամը 21։00-ն դադարեցվել է Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Լիգա-1», «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների, «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «ՄՈՍՏՈՎԻԿ» ՍՊԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

 

  • Կիսվել: