հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Ժամանակ»․ Կտրուկ սրվել են Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները

«Ժամանակ»․ Կտրուկ սրվել են Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կտրուկ սրվել են խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները: Հնարավոր է, որ պատճառը Խաչատուր Սուքիասյանի կողմից տարվող երկդիմի խաղն է, որը այնքան էլ դուր չի եկել Ծառուկյանին: Սուքիասյանը և-և-ի քաղաքականություն է իրականացնում՝ մի կողմից ցույց տալով, որ դատապարտում է իշխանության կողմից Ծառուկյանի բիզնեսի դեմ իրականացվող ոտնձգությունները, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ շփումներում դրանք անվանում տեղին և արդարացի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: