հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Ժամանակ». «Հայրենիք»-ը ԲՀԿ-ի հետ հանրահավաք չի կազմակերպի

«Ժամանակ». «Հայրենիք»-ը ԲՀԿ-ի հետ հանրահավաք չի կազմակերպի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ իրենք չեն կարող ԲՀԿ-ի հետ համատեղ հանրահավաք կազմակերպել, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ օրակարգ է ունենալու այդ հանրահավաքը: 

«Որքան մենք ենք հասկանում, այդ հանրահավաքը կազմակերպվելու է ԲՀԿ-ի գոյության փաստը հավաստելու համար, եթե այդպիսի խնդիր կա, թող կազմակերպեն, մենք նման օրակարգ չունենք»,- նշեց մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: