հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Ժամանակ». Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացվում է

«Ժամանակ». Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացվում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կկատարվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում: Գործող օրենքով հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետ էր սահմանված 2021թ. հունվարի 1-ը, հիմա այդ ժամկետը երկարացվում է ևս մեկ տարով մինչև 2022թ. հունվարի 1-ը: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաչափական անձնագրերի թողարկան համար նոր մրցույթ դեռ չի հայտարարվել, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսային համավարակով»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: