կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են…». Մարուքյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են…». Մարուքյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իրեն նամակագրությամբ ուղղված սպառնալիքների հարցով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Մարուքյանը:

Սպառնալիքներ Մարուքյանն ստացել է ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրությամբ, իրական օգտատիրոջ կողմից, այդ մասին բարձրաձայնել է գրառմամբ, սակայն որևէ իրավապահ մարմնից իր հետ չեն կապվել ու որևէ ընթացք չի տրվել: Ստիպված անձամբ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն:

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, զրո արձագանք իրավապահ մարմիններից: ՈՉ մի բան, այսինքն՝ նորմալ ա: Որովհետև ատելության գեներացիան որտեղի՞ց է, իշխանություններից, իսկ իշխանությունն ինչի՞ պետք է արձագանքի», -հայտարարեց Մարուքյանը:

Պատգամավորն ասաց, որ սպառնալիքներով ուղղորդված տեքստը չի հրապարակել, քանի որ դրա մեջ հայհոյանքներ կան: Բայց կարճ ներկայացրեց՝ ինչ բնույթի սպառնալիք է իրեն ուղղվել. ««Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են…» Մնացածը հայհոյանք է»:

Հարցին, թե ֆե՞յք է եղել գրողը, Մարուքյանը պատասխանեց. «Չէ, ռեալ օգտատեր է: Մենք ֆեյքերի հետևից ընկնելու ժամանակ չունենք: Այս ամենը գրավոր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին»:

  • Կիսվել: