հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի հանդեպ՝ ԼՂ պատերազմում ներգրավվածության համար. Նիդեռլանդների օրենսդիրների կոչը

Զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի հանդեպ՝ ԼՂ պատերազմում ներգրավվածության համար. Նիդեռլանդների օրենսդիրների կոչը

Նիդեռլանդների կոալիցիոն չորս կուսակցություններից երեքի օրենսդիրներ արտգործնախարարին կոչ են արել ճնշել Եվրոպային՝ զենքի էմբարգո սահմանելու Թուրքիայի դեմ՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավվելու համար: Այս մասին տեղեկացնում է DutchNews.nl-ը:

Նշվում է, որ պատգամավոր Շորդ Սյորդսմանն ասել է. ՛՛Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խրախուսում է ռազմական բախումը, այլ ոչ կայունությունը, մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ դա շարունակվում է, Թուրքիային այլեւս չպետք է զենք ուղարկվի՛՛:

Ըստ հոլանդացի օրենսդիրների՝ Թուրքիան կարող է նաեւ եվրոպական արտադրության զենքեր օգտագործել Լիբիայում եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում:

 

  • Կիսվել: