Զենք ձեռք բերելով՝ ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները. ԱԳ փոխնախարար
Զենք ձեռք բերելով՝ Հայաստանն իրացնում է իր սուվերեն իրավունքն ու զարգացնում պաշտպանական կարողությունները: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է «զինատեսակների մրցավազքին», որին ականատես ենք լինում տարածաշրջանում՝ ԱԳ փոխնախարարը նշեց, թե այս խնդրի հասցեագրման ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկողության մեխանիզմ, ու այդ առաջարկն ուժի մեջ է։