հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Զելենսկին Բայդենի օգնությունն է խնդրել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Ապրիլի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին`խնդրելով օգնել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում:

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ տեսնել ՆԱՏՕ-ում, ապա պետք է այդ մասին ասեն ուղիղ և անեն դա: Ոչ միայն աջակցեն խոսքերով», - CNN-ը մեջբերում է ուկրաինացի առաջնորդին:
 
Զելենսկին շեշտել է, որ երկիրը ֆինանսական աջակցության, ինչպես նաև ավելի շատ զենքի կարիք ունի «Ռուսաստանի հետ դիմակայությունն ամրապնդելու համար»:
 
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությամբ Ուկրաինային կտրամադրվի դաշինքի գործընկերների անհրաժեշտ օգնությունը:

  • Կիսվել: