շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր․ Վանեցյանը Բակո Սահակյանի տան բակից լուսանկար է հրապարակել

Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր․ Վանեցյանը Բակո Սահակյանի տան բակից լուսանկար է հրապարակել

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Արցախում հանդիպել է ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նա իր գրառման մեջ, մասնավորապես, նշել է․

 «Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:

Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են` Մայր Հայաստան:

 

Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:

Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը:

Գիշերը` Բակո Սահակիչի բակում...»։

  • Կիսվել: