հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Զարեհ Սինանյանը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները

Զարեհ Սինանյանը Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի, այլ ներկայացուցիչների և Միչիգան նահանգի խորհրդարանի անդամ Մարի Մանուկյանի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համագումարի գործունեությունը, մասնավորապես՝ Հայաստանի արևելյան սահման Ադրբեջանի ներխուժման դեմ տարվող աշխատանքները:
 
Քննարկվել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների միջազգային դատապարտմանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի վերաբերյալ թեմաներ։

  • Կիսվել: