ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զանգվածային որևէ լրատվամիջոցի նկատմամբ սանկցիան նորամուծություն չէ, մենք եղածը մի բան էլ մեղմացնում ենք. Սիսակ Գաբրիելյան

Զանգվածային որևէ լրատվամիջոցի նկատմամբ սանկցիան նորամուծություն չէ, մենք եղածը մի բան էլ մեղմացնում ենք. Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԻսակ Գաբրիելյանը այսօր խորհրդարանում արտակարգ դրությանն առնչվող նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հերքեց այն մտայնությունը, թե կառավարությունը ԶԼՄ-ի գործունեությունը սահմանափակող օրինագիծ է ներկայացրել կառավարություն:

Նկատենք՝ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին է, որով որոշ սահմանափակումներ են նախատեսում լրատվական գործունեություն իրականացնողների համար:

«Լրատվամիջոցների նկատմամբ սանկցիաներ՝ 500-800 հազար դրամի չափով, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով արդեն տասը տարուց ավելի նախատեսված են եղել: Այսօր մենք այս փոփոխությամբ ներկայացնում ենք, որ այդ սանկցիաները նվազեցվում են՝ 100 հազարից 400 հազար դրամ: Զանգվածային որևէ լրատվամիջոցի նկատմամբ սանկցիան նորամուծություն չէ, մենք եղածը մի բան էլ մեղմացնում ենք: Կառավարությունը քննարկում է, և գուցե մինչև մեր այս քննարկման ավարտը այդ սահմանափակումները վերացվեն ու այս օրենքը ընդհանրապես կիրառելի չլինի», -ասաց Գաբրիելյանը:

Նշենք, որ փաթեթի վերաբերյալ խորհրդարանում կոնսենսուս կար, և օրինագծերի փաթեթն ընդունվեց 117 կոմղ ձայներով:

  • Կիսվել: