երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքը որեւէ այլ երկրի համար սպառնալիք չի ներկայացնում». Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար

«Զանգեզուրի միջանցքը որեւէ այլ երկրի համար սպառնալիք չի ներկայացնում». Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար

Զանգեզուրի միջանցքը որեւէ այլ երկրի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ընդհակառակը, այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանն ու զարգացմանը։ Այս մասին գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «The Caucasus region: A unique opportunity for peace and reconciliation», հոդվածում, որը TRT World-ը տեղադրել է Twitter-ում:

Նշվում է, որ Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցության բացումը պայման էր, որը հայկական կողմը ընդունել էր եռակողմ հայտարարությամբ (2020 թվականի նոյեմբերի 9-ի)։ Իր հերթին, Ադրբեջանը համաձայնություն է տվել Լաչինի միջանցքով Հայաստանից Ղարաբաղ ցամաքային հաղորդակցությանը։

«Սա կարեւոր քայլ էր երկու երկրների միջեւ խաղաղության եւ համագործակցության ամրապնդման ճանապարհին»,-գրել է Աքարը:

Թուրք նախարարի խոսքով ՝ Նախիջեւանը, որն Ադրբեջանի հետ ցամաքային կապ չունի, միջանցքի խիստ կարիք ունի՝ մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժի համար։

«Դա կբացահայտի հսկայական ներուժ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, ինչը կհանգեցնի բոլորի համար կայուն խաղաղության եւ տնտեսական բարգավաճման»,-ասել է նա։

Ըստ news.am-ի:

 

  • Կիսվել: