«Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի․Քուրթուլմուշ
Եթե Զանգեզուրի նախագիծը հաջողությամբ ավարտվի, դա կլինի շատ կարևոր միջանցք, որը կկապի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը Կովկասով Կենտրոնական Ասիայի հետ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը՝ վերադառնալով Ադրբեջանից, որտեղ մասնակցել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի 14-րդ լիագումար նիստին։
Նա հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կստեղծի տարածաշրջանի երկրները Կենտրոնական Ասիայի հետ կապող կենսական երթուղի»։