կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում. Էրդողան

Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում». լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` կիսելով իր կարծիքը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մենք նեղ կազմով հանդիպում ենք անցկացրել Փաշինյանի, (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևի եւ Հունգարիայի վարչապետ (Վիկտոր) Օրբանի մասնակցությամբ։ Մենք հանդիպում ենք անցկացրել նաեւ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ես Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: