չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Գուրգեն Արսենյանի թեկնածության առաջադրման և Մոսկվայի կողմից մերժման մասին տեղեկությունը

Զախարովան հրաժարվել է մեկնաբանել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Գուրգեն Արսենյանի թեկնածության առաջադրման և Մոսկվայի կողմից մերժման մասին տեղեկությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանն առ այն, որ ՀՀ-ն ՌԴ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածությունը, սակայն Մոսկվան հրաժարվել է վերջինիս ագրեման տրամադրել։

«Գիտեք՝ դա խիստ ներքին, դիվանագիտական պրակտիկա է, որը դուրս չի հանվում և չի քննարկվում ո՛չ տվյալ պարագայում, ո՛չ էլ առհասարակ», - ասել է Զախարովան:

Նա մանրամասնել է, որ ագրեմանը դա նախնական համաձայնությունն է, որը տրվում է կամ չի տրվում երկրի կողմից:

«Դա լուծվում է բացառապես երկու կողմի միջև՝ վստահության մթնոլորտում՝ ամեն անգամ՝ ամեն թեկնածության պարագայում: Դա չի քննարկվում ԶԼՄ-ներում», - եզրափակել է նա:

  • Կիսվել: