ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով բանակցությունները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Բանակցություններն ընթանում են ոչ թե Ռուսաստանի, այլ այլ երկրների մասնակցությամբ, համապատասխանաբար, տեղի ունեցող գործընթացի մասին պետք է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

«Արդյունքների հիման վրա, երբ համապատասխան հայտարարություններ արվեն, յուրաքանչյուր կողմ կարտահայտվի, հնարավոր կլինի տպավորություն ձևավորել, և հնարավոր է դա մեզ մեկնաբանության իրավունք տա։ Դա կլինի ավելի ուշ»:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին ։ Ադրբեջանական կողմն իր հաղորդագրության մեջ միայն արձանագրել է, որ քննարկվել են անվտանգության իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Վաշինգտոնում կտևեն մի քանի օր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: