երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում. Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել

Երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում. Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել

Մասնագիտական տոնի առթիվ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է հանրապետության երկրաբաններին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
 
«Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը, հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատումը: Հանքարդյունաբերությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, ինչը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Մեծ է Ձեր ներդրումը նաև սեյսմոլոգիայի և հարակից այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման մեջ։
 
Կարևորում եմ նաև մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի գործընկերների համագործակցության հնարավորությունները, քանի որ լեռնամետալուրգիայի և հանքարդյունաբերության բարեփոխումների շղթան դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության։ Դրա վկայությունն էր նաև 2020թ. ոլորտի մասնագետների հետ համագործակցության նախաձեռնումը ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում, որը դեռ շարունակական բնույթ է կրելու։
 
Բարձր գնահատելով Ձեր նվիրված ու խիստ անհրաժեշտ աշխատանքը երկրի տնտեսության շարունակական կայուն զարգացման գործում` մաղթում եմ առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ»։

 

  • Կիսվել: