հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սիսակ Գաբրիելյանն էլ Արսեն Բաբայանին է երաշխավորել. Սուրեն Գրիգորյան

Սիսակ Գաբրիելյանն էլ Արսեն Բաբայանին է երաշխավորել. Սուրեն Գրիգորյան

«Մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը օրեր առաջ հանդես է եկել Արսեն Բաբայանի  խափանման միջոց կալանքը փոխելու համար, սակայն դա չի նշանակում, որ պարոն Գաբրիելյանը դրական է վերաբերում պարոն Բաբայանի կողմից կատարված կամ ենթադրաբար  կատարված արարքին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Սասուն Միքայելյանը երաշխավորություն է ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ «Նորատուսցի Ալիկի» խափանման միջոցը փոխելու համար: 

Նրա խոսքով՝ պետք է «թացը չորից տարբերել»:

«Ես չեմ ասում, որ Արսեն Բաբայանը քրեական հեղինակություն է, այդ առումով չեմ համեմատում: Ցանկացած անձ՝ անկախ նրանից քրեական հեղինակություն է, թե ոչ, քաղաքացի է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով սահմանված դեպքերում: Եթե Սասուն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակությանն անազատության մեջ պահելու համար հիմքեր չկան ու քննության նպատակներից չի բխում կոնկրետ անձի անազատության մեջ լինելը և երաշխավորագիր է ներկայացրել, սա պետք չէ դիտարկել, որ նա խրախուսում է այդ երևույթը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնցով նախատեսվում է խստացնել պայքարը քերական ենթամշակույթը։

  • Կիսվել: