կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Յուրաքանչյուր խախտում ստանալու է իր արժանի պատասխանը. Շիրակի մարզպետ

Յուրաքանչյուր խախտում ստանալու է իր արժանի պատասխանը. Շիրակի մարզպետ

Ինչպես քարոզարշավի շրջանակներում, այնպես էլ հիմա` ամեն շարժ հսկողության տակ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարզում այս պահին իրավիճակը կառավարելի է, հսկողության տակ է: Ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ հիմա՝ ամեն շարժ վերահսկողության տակ է: Թույլ չենք տալու որևէ խախտում, և յուրաքանչյուր խախտում ստանալու է իր արժանի պատասխանը՛՛:

Մարզպետը չհերքեց, որ տարբեր ահազանգեր, այնուամենայնիվ, ստացել է, նա հավելեց, որ ամեն ինչ ստուգվում է, օպերատիվ աշխատանքները կատարվում են: ՛՛Հենց լինեն այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ լինեն հայտնել, համոզված եմ՝ ոստիկանությունը դա կանի՛՛,- նշեց մարզպետը:

Նշենք նաև, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն իր ընտրական պարտքը կատարել է Գյումրու 31/05 ընտրատեղամասում: 

Հիշեցնենք, որ նա ղեկավարում էր ՔՊ-ի Շիրակի մարզային նախընտրական շտաբը:

 

  • Կիսվել: