երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըստ երևույթին Սերժ Սարգսյանի հիասթափությունը գալիս է նրանից, որ Օնիկ Գասպարյանն այդպես էլ տանկերը Երևան չմտցրեց. Վահագն Ալեքսանյան

Ըստ երևույթին Սերժ Սարգսյանի հիասթափությունը գալիս է նրանից, որ Օնիկ Գասպարյանն այդպես էլ տանկերը Երևան չմտցրեց. Վահագն Ալեքսանյան

Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ մենք շեֆերի տարբերակով չենք շարժվում, կա Հայաստանի Հանրապետության վարչապետ, կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, շեֆերի գաղափարականությամբ մենք չենք շարժվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Օնիկ Գասպարյանի մասին հնչեցրած հայտարարությանը՝ պատգամավորն ասաց. «Առնվազն զարմանալի է Սերժ Սարգսյանի պնդումներն Օնիկ Գասպարյանի մասին՝ հաշվի առնելով, որ նրա ամբողջ քաղաքական թիմն Օնիկ Գասպարյանի հայտարարության ժամանակ կարելի է ասել երդվում էր Օնիկ Գասպարյանի անունով: Ու այստեղ մեծ հաշվով կրկին երկերեսանիության մասին է խոսվում, ըստ երևույթին Սերժ Սարգսյանի հիասթափությունը գալիս է նրանից, որ Օնիկ Գասպարյանն այդպես էլ տանկերը Երևան չմտցրեց: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ քննիչ հանձնաժողովը կատարում է իր աշխատանքը, այդ աշխատանքը կատարում է լավ թե վատ, դրա գնահատականը կտան այն մարդիկ, որոնք կծանոթանան համապատախան նյութերին»:

Խոսելով ընդդիմության դիրքորոշման մասին՝ Ալեքսանյանը նշեց. «Չկա ուղղակի մի թեզ, որն ընդդիմությունն առաջ է քաշել հետպատերազմական շրջանում ու որ այդ թեզը դիմանում է ցանկացած քննադատության: Նման թեզ ուղղակի չկա, եթե կա թող վաղը գան քննիչ հանձնաժողով, ուղիղ եթերում առաջ քաշեն այդ թեզը, բայց չեն գա, որովհետև իրենք էլ համաձայն են ինձ հետ»:

  • Կիսվել: