չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է. Փաշինյան

Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է. Փաշինյան

Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգումները. Բոլոր բարեփոխումները լավ ընդունում ենք, էս ենք անում, էն ենք անում, հենց գալիս է ժամկետը, որ իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք մի 3 ամիս, 6 ամիս, ընտրություններից հետո, Զատիկից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաաշիյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը նկատեց, որ բոլոր թանկացումները, հանրության դժգոհությունը առաջացնող բոլոր քայլերը հիմա են արվում, եւ տպավորություն է, որ ՔՊ-ն չի ուզում վերընտրվել:

Փաշինյանը նշեց. «Նաեւ էդ պատճառով է, որ բոլորը եկել հիմա է ընկել: Էս բոլոր որոշումները կայացվել են հերթով՝ 2019-ից մինչեւ 2023 թվականը: Մենք օբյեկտիվ պատճառով հետաձգգել ենք: Մի հատ Կովիդի պատճառով ենք հետաձգել, մի հտ պատերազմի պատառով, մի հատ հետպատերազմական իրավիճակի պատճառով, մի հատ ընտրությունների պատճառով, մի հատ հետընտրական իրավիճակի պատճառով:

Ընտրվելը գերնպատակ չէ, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Ինչ որ արվում է, պետության ինստիտուցիոնալ կայացման համար է:

Օրինակ, ես հպարտ եմ, որ մենք գույքահարկի բարեփոխումը արել ենք:

Այո, մենք վստահության մանդատ ստանալու խնդիր ենք դնում, բայց ո՞նց ենք մենք այդ խնդիրը լուծելու: Մեր ռազմավարությունը հետեւյալն է, քաղաքացու հետ երկխոսության արդյունքում քաղաքացին պետք է դառնա համընդհանուր հայտարարագրման համախոհը, պետք է դառնա տրանսպորտային բարեփոխումների համախոհը, հարկային քաղաքականության համախոհը եւ մենք այդ բարիկադները, որ կառավարությունը մի բան անում է, հանրությունն էլ դիմադրում է, պետք է փոխենք: Մենք բարիկադ պետք է չունենանք: Պետք է կարողանանք ապացուցել քաղաքացուն, որ այս ամենն իր բարօրության համար է արվում»:

  • Կիսվել: