երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընտրությունը ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է. Տիգրան Խզմալյան

Ընտրությունը ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է. Տիգրան Խզմալյան

Քաղաքային ընտրությունները դարձան քաղաքական ընտրություններ: 9/18 ընտրատեղամասում քվեարկությունից հետո նման արձանագրում արեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը:

«Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, և ընտրությունը, բնականաբար, ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է:

Մարդիկ բնականաբար չեն սիրում անել ընտրություն, երբ որ ստիպված են լինում, որովհետև դա մեծ պատասխանատվություն է: Եվ կարծում եմ՝ այս անցումային շրջանի պատճառն էլ այս պասիվությունն է, որն ակնհայտ է»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ Երևանը պետք է գլխավորի մեր երկիրը եվրոինտեգրման ճանապարհին:

  • Կիսվել: