շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիգրան Խզմալյանի ղեկավարած կուսակցությունն այսօրվանից ստորագրահավաք է անում

Տիգրան Խզմալյանի ղեկավարած կուսակցությունն այսօրվանից ստորագրահավաք է անում

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հորդորում է ՀՀ քաղաքացիական հասարակությանը եւ քաղաքական կուսակցություններին միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին ուղղված  խնդրանքին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում, ապահովելու համար արցախահայության ազգային  ինքնորոշման եւ բուն կյանքի իրավունքները, հաստատելով կայուն եւ տեւական խաղաղություն տարածաշրջանում։

Կուսակցությունը ստորագրահավաք է անում այսօրվանից մինչեւ օգոստոսի 11-ը` Հայոց Նավասարդի օրը, երբ հանձնելու են  նամակը ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատներին։

Ստորեւ նամակը, որին առաջարկվում է միանալ․

«ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահներին․

Մեծարգո բարեկամնե՛ր,

Հայաստանի հանրապետության քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական կուսակցությունների անունից դիմում ենք Ձեզ խնդրանքով․

Վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ որքան հնարավոր է շտապ տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում միջազգային խաղաղապահ ուժեր՝ հանուն մարդու եւ ազգերի ինքնորոշման և տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման։

(Ստորագրություններ)

2022 թ․ օգոստոսի 11

Երեւան»

  • Կիսվել: