ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել

Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել։ Այս մասին պարզ է դառնում նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից, որոնցից մեկում ոստիկան է երևում։
 
Ոստիկանության լրատվական բաժնից փոխանցում են, որ Պարոնյան փողոցից 4 անձ է բերման ենթարկվել։
Նրանց ոստիկանության բաժանմունք են տարել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
 
Նշենք, որ Խզմալյանն ու իր կողմնակիցները նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։

  • Կիսվել: