շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում՝ այդ մենք ենք առաջարկել, որ լինեն ընտրություններ․ Մարուքյան

Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում՝ այդ մենք ենք առաջարկել, որ լինեն ընտրություններ․ Մարուքյան

Ընտրությունների կազմակերպումով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է և իշխանությունը պետք է քայլեր ճգնաժամը լուծելու անի։ Այդ մենք ենք առաջարկել, որ լինեն ընտրություններ։ Անընդհատ շահարկել այն հարցը, որ եթե ընդդիմությունը առաջադրի վարչապետի թեկնածու, իրենք վարչապետ կընտրեն Նիկոլ Փաշինյանին, անլուրջ է։ Կարող են ընտրել, դա չի լուծի ճգնաժամը։ Այս ընթացքում մենք կարող էինք առաջադրել, բայց չենք արել, քանի որ այլ բան էինք պայմանավորվել ժողովրդի հետ։ Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս Խորհրդարանը պետք է արձակենք, ոչ թե Փաշինյանին»։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասահմանադրական է, և արդյոք այդպիսով իրենք ևս մասնակցություն չեն ունենում այդ հակասահմանադրական գործողություններին, Մարուքյանը պատասխանեց․

«Մեր Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված է, Խորհրդարանը արձակելու այլ հնարավորություն չի տալիս։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Եթե այդպես է, 2018 թ-ին ինչու էր Խորհրդարանը լուծարելը սահմանադրական, ինչու հիմա սահմանադրական չէ։

  • Կիսվել: