շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 3 դիմում է ստացվել․Մուկուչյան

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 3 դիմում է ստացվել․Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 դիմում  է ստացել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Խոսքը մասնավորախպես վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմում բողոքներին։


«Մինչև ընտրության օրը ԿԸՀ ստացվել է 85 դիմում, որոնցից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ստացվել է 13 դիմում, պատգամավորի թեկնածուների կողմից ինքնաբացարկի վերաբերյալ 17 դիմում, հասարակական կազմակերպության կողմից 2 դիմում պարզաբանում ստանալու վերաբերյալ, ԱԺ պատգամավորների կողմից 2 դիմում, քաղաքաքացիների կողմից 48 դիմում, 2 դիմում ներկայացվել է քաղաքացի Արզաքանցյանի կողմից, ում որպես պատգամավորի թեկնածուի գրանցումն անվավեր էր ճանաչվել ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 1 դիմում հկ-ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներին համատարմագրելու վերաբերյալ, որը մերժվել էր ընտրական օրենսգրքի պահանջներին չբավարարելու հիմքով, պարզաբանում տալու 2 դիմումները բավարարվել են»,- ասաց նա:

  • Կիսվել: