երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես  քեարկությունից առաջ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ այս ԸՕ-ում փոփոխությունները Հայաստանում տարիներ, տասնամյակներ շարունակ պահանջել են ընդդիմադիր, ժողովրդավարության համար պայքարող կազմակերպությունները և անհատները, մասնավորապես՝ կուսակցությունների անցողիկ շեմի իջեցում, ֆինանսական միջոցների թափանցիկություն և այլն:

Նա հույս հայտնեց, որ այն ըստ արժանվույն կգնահատվի նաև հանրության կողմից:

Հիշեցնենք, որ ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է անցնել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով ռեյտինգային ընտրակարգը: Այդ փոփոխությունը, ըստ նրա, ողջունել է նաև Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը:

 

  • Կիսվել: