երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը «գաստռոլյոր» է. Նիկոլ Փաշինյան

Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը «գաստռոլյոր» է. Նիկոլ Փաշինյան

Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում անկայունություն կամ ճգնաժամ մտցնել։ Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ՔՊ-ական նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա հնչեցրած քննադատություններինև ասաց, որ «Հայկ Մարությանն իր աջակցությամբ է դարձել հեղափոխական թիմի քաղաքապետի թեկնածու»։

«Նա ինձ մոտ է եկել և ինձանից է խնդրել այդ աջակցությունը և հավաստիացրել, որ գալիս է մեր թիմը ուժեղացնելու: Դա ինձ համար տարօրինակ պնդում և տարօրինակ հայտարարություն է, որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով, որ «Հայաստանը հեղափոխական ճանապարհից չի շեղվել»:

«Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը «գաստռոլյոր» է, և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է շպրտելու: Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր՝ մինչդեռ իրական համախոհությունը պետք է վատ ժամանակներում, իսկ դժվար ժամանակներում հեշտությամբ Մարությանը դիմում գրեց: Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է»,- շեշտեց նա՝ նշելով, որ այդ իրավիճակի վերաբերյալ կա «ցավի զգացողություն»:

 

  • Կիսվել: