չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ընդունում ենք նախագահի հրավերը. Էդմոն Մարուքյան

Ընդունում ենք նախագահի հրավերը. Էդմոն Մարուքյան

էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ ընդունում են նախագահի՝ բանակցելու հրավերը։

«Ի պատասխան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երեկ տարածված հայտարարության` «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հայտարարում եմ, որ ընդունում ենք հրավերն ու պատրաստ ենք մասնակցել»,- գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք՝ նախագահը առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում:

  • Կիսվել: