երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ընդգծվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը

Ընդգծվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Փոխվարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի շուրջ:

 

 

  • Կիսվել: