հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընդդիմությունը վերադառնում է ԱԺ՝ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը շարունակելու

Ընդդիմությունը վերադառնում է ԱԺ՝ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը շարունակելու

Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:

Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:

Ազգային Ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: