կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ընդդիմությունը քվեարկում է, որովհետեւ մեկ բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը քվեարկում է, որովհետեւ մեկ բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ. Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ: Այս մասին Telegram-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաեւ հավելել է. «Գուշակեք, թե ինչու.

Պատասխանը պարզ է՝

ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

  • Կիսվել: