ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով. Տարոն Չախոյան

Ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով. Տարոն Չախոյան

Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։ Այս մասին գրում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը․ 

<<Փաստ է, որ տեղադրված մոտ 50 վրանների պարագայում անգամ ցուցարարներին չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա փորձում են համոզել, թե իբր այն փոքր է։

Ի գիտություն փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների՝ 2-3 հազար ցուցարարով անհնար է որևէ հրապարակ լցնել։

Նաև փաստ է, որ չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով։

* դասադուլ

* գործադուլ

* շենքեր շրջափակել

* երթևեկություն պարալիզացնել

* հրապարակ լցնել

* հասնել իշխանության հրաժարականի>>։

  • Կիսվել: