Փակում ենք Ֆրանսիայի հրապարակի չորս մուտքերը և դադարեցնում երթևեկությունը․ Իշխան Սաղաթելյան (ուղիղ)
Այսօր այս հրապարակից հայտարարում ենք նոր պայքարի սկիզբը։ Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչ պետք է անել․ սա ձեր բոլորի գլխավոր հարցադրումն է։ Հրապարակում հիմա կան բազմաթիվ մարդիկ, օնլայն հարթակում, հեռուստացույցով հետևում են հազարավոր քաղաքացիներ։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքացիներին բերենք փողոց, պարզ ձևակերպեմ՝ բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, պետք է իջնեն փողոց և միանան այդ պայքարին։ Պայքարը ավարտին հասցնելու ենք այն օրը, երբ բոլորը միանան մեզ և այդ օրը հեռու չէ։ Ասում եք՝ ծրագիր ունե՞ք, ասում եմ՝ այս, կարո՞ղ ենք երկիրը այս վիճակից դուրս բերել, ասում եմ՝ այո՛՛:
Հանրահավաքը, ինչպես հավաստիացրեց Սաղաթելյանը, պայքարի մեկնարկն է, որը լինելու է շարունակական:
՛՛Հիմա միասին դուրս ենք գալիս Ֆրանսիայի հրապարակ և փակում են հրապարակի չորս մուտքերը, դադարեցնելու ենք երթեկությունը, դա կտևի մեկ ժամ։ ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը, սա կլինի մեր առաջին նախազգուշական քայլը։ Սա մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն միասնության և վաղվա հաղթանակի՛՛,- ասաց Սաղաթելյանը։



