չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ընդդիմության դարակազմիկ լսումները վնասեցին մեր երկրի անվտանգությանը. Քոչարյան

Ընդդիմության դարակազմիկ լսումները վնասեցին մեր երկրի անվտանգությանը. Քոչարյան

««Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները մի քանի օր առաջ դարակազմիկ լսումներ էին կազմակերպել Ազգային ժողովում, որը, իմ խորին համոզմամբ, վնասեցին մեր երկրի անվտանգությունը»,- այս մասին այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Քոչարյանի խոսքով,  ընդդիմադիր պատգամավորները  230 հոգու են հրավիրել ու, եթե այդ 230 հոգին ակտիվ մասնակցություն ունենային Արցախում պաշտպանական խնդիրներին, հաստատ մեկ խնդիր լուծված կլիներ։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց Քոչարյանին, նշելով, որ  առաջիկայում էլի են լինելու լսումներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։

«Շարունակեք, վաղը միտինգ ունեք, արեք ձեր միտինգները, բարձրացրեք հարցերը, բայց այն, ինչ վերաբերում է անվտանգության հանձնաժողովին, մենք չենք թերացել, այ դուք, քննիչ հանձնաժողովի աշխատանքներից բացակայելով, թերացել եք», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: