ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմության այսօրվա ակցիան ավարտվեց. հայտնի է վաղվա ծրագիրը

Ընդդիմության այսօրվա ակցիան ավարտվեց. հայտնի է վաղվա ծրագիրը

Ամեն օր մեր հայրենակիցները ոտքի են ելնում, որովհետեւ ավելի են համոզվում, որ այն, ինչ անում է վարչպետի աթոռին նստածը, դավաճանություն է, երկիրը թշնամուն տալ է: Այս մասին այսօր ընդդիմության կազմակերպած «Արժանապատվության երթի» ավարտին Ֆրանսիայի հրապարակում ասացՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

՛՛Առանց Նիկոլ Հայստանի հասնելու համար հայտարարվել երեքշաբթի ժամը 12-ից ողջ երկրով գործադուլ, դասադուլ: Երեքշաբթի ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առացն Նիկոլ Հայաստան՛՛,-վստահեցրեց նա:

Մանուկյանը հավելեց նաեւ, որ վաղը Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվում են ժամը 18.30-19.00-ն՝ ջահերով ու մոմերով՝ շարժվելու դեպի Եռաբլուր: ՛՛Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Շաբաթ օրը Ազատության հրպարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: