Ընդդիմության ակցիան ավարտվեց. հանրահավաքի մասնակիցները բացեցին Ֆրանսիայի հրապարակի մուտքերը
՛՛Հայաստան՛՛ և ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները բացեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակի մուտքերը, որոնք փակել էին ակցիայի շրջանակում, եւ այսպիսով ՛՛Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը՛՛ խորագրովակցիան ավարտվեց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք են կազմակերպել՝ նպատակ ունենալով ցույց տալու, որ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն:
Ըստ հանրահավաքի կազմակերպիչների՝ հանրահավաքի նպատակն է հանրությանն իրազեկել Արցախին և Հայաստանի սպառնացող վտանգների մասին։
Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթներով հանդես եկան ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ակցիայի ավարտին ընթերցեցին իրենց ընդունած քաղաքական հայտարարությունը:
Ազատության հրապարակից հետո ակցիայի մասնակիցները շարժվել էին Ֆրանսիայի հրապարակ, որի մուտքերը փակել էին և տեղադրել Արցախի դրոշը:



