երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ընդդիմադիրների մեծ մասը հրաժարվեց միանալ քաղաքապետի իմպիչմենտի գործընթացին. Գրիգորյան

Ընդդիմադիրների մեծ մասը հրաժարվեց միանալ քաղաքապետի իմպիչմենտի գործընթացին. Գրիգորյան

Ինչպես գիտեք, ես ու Ազգային Առաջընթաց Կուսակցություն ֊ը նախաձեռնել էինք Երևանի քաղաքապետի իմպիչմենտի գործընթաց` սկսելով ստորագրահավաք Երևանի ավագանու անդամների շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Ավագանու անդամ, Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը:

՛՛Ի զարմանս մեզ, ընդդիմադիրների մեծ մասը տարբեր պատճառաբանություններով հրաժարվեց միանալ այդ նախաձեռնությանը։

Այս պահին ստորագրահավաքին միացել է միայն 5 ավագանի` Ազգային առաջընթաց կուսակցությունից՛՛,-նշել է նա։

 

 

 

  • Կիսվել: