կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ընդդիմադիրների ակցիան ավարտվեց. վաղը կրկին կհավաքվեն

Ընդդիմադիրների ակցիան ավարտվեց. վաղը կրկին կհավաքվեն

Վաղը ժամը 5-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի հրապարակից, շարունակում ենք մեր երթը: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Արժանապատվության երթին՛՛ հաջորդաց հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց. ՛՛Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին, եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի՛՛:

Այսքանով այսօրվա ակցիան ավարտվեց:

 

  • Կիսվել: