ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմադիր պատգամավորները Մեղրիում են

Ընդդիմադիր պատգամավորները Մեղրիում են

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ արդեն երկու օր է Սյունիքում են։ Նա մասնավորապես գրել է․

«Արդեն 2 օր է «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ գտնվում ենք Սյունիքի մարզում: Երեկ հանդիպեցինք Քաջարանի ավագանու անդամների հետ, քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերները, վերջիններիս հաղթահարման լուծումները:

Այս պահին գտնվում ենք Մեղրիում, այցելեցինք նաև Ագարակ, իսկ այսօր երեկոյան 19:00-ին կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում»:

  • Կիսվել: