հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ընդդիմադիր ապիկարության շրջանակներում նույնիսկ պատգամավորի տան տեղն են շփոթել, որի դռան առաջ պետք է ռումբ դնեին. Ալեքսանյան

Ընդդիմադիր ապիկարության շրջանակներում նույնիսկ պատգամավորի տան տեղն են շփոթել, որի դռան առաջ պետք է ռումբ դնեին. Ալեքսանյան

«Այսօր մի անջրպետ հաղթահարեցիք, այս ամբիոնից առաջին անգամ մեզ մեղադրեցիք «լափելու»  մեջ: Այդ բառն օգտագործեցիք այն կոնտեքստում, որ ՊՊԾ-ի համար ավելի շատ գումար է հատկացվում»,-ԱԺ իր ելույթում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

«Մեր նպատակը պետական պաշտպանության տակ գտնվող անձանց պաշտպանությունը պատշաճ կազմակերպելն է, եթե կարծում եք՝ հատկացվող գումարը շատ է, գուցե հորդորեք ձեր համակիրներին առնվազն մեր կուսակցության գրասենյակների դիմաց ռումբեր չդնեն, ռումբ չդնեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց, պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հարևանի տան դիմաց, որովհետև ընդդիմադիր ապիկարության շրջանակներում նույնիսկ պատգամավորի տան տեղն են շփոթել, որի դռան առաջ պետք է ռումբ դնեին»,-ասաց նա: 

«Տարատեսակ արբատներում- բարբատներում ու  ենթադրում եմ կաբարե հիշեցնող անուններով հայտնի երևույթներում տարատեսակ արարածների պատրաստումը, որ պետք է  հետագայում գան ու ՀՀ-ում փորձեն զինված հեղաշրջում անել բնավ չի նպաստում նրան, որ ՊՊԾ-ին ուղղված ծախսերը քչանան: Մի հատ վեր կացեք, այս ամբիոնից ասեք՝ հորդորում ենք սիրելի դաշնակցականներ կամ նախկին դաշնակցականներ ՔՊ-ի գրասենյակի մոտ ռումբեր մի՛ դրեք»,- նշեց պատգամավորը: 

  • Կիսվել: