կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդամենը 4 ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի. Հրանտ Բագրատյան

Ընդամենը 4 ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի. Հրանտ Բագրատյան

Ես եմ ասում, որ դրանք ադրբեջանական չեն, դրանք հայկական տարածքներ են բոլոր առումներով: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը փնտրում է մարդկանց, որոնք կասեն ու կապացուցեն, որ Տավուշի հայտնի 4 գյուղերը Հայաստանի կազմում են:

«1980-ականներին Մոսկվայում Կրյուչկովի մոտ եւ Ադրբեջանն է ստորագրել, եւ Հայաստանը: Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հեկտար հող: Դա 310 քկմ է: Եթե Ալեն Սիմոնյանը այդպիսի բան է ասել, նա ստախոս է»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե եթե չզիջեն, պատերազմի վտանգ կա, Բագրատյանն  արձագանքեց. «Բա դու ինչի՞ համար ես վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա՝ պատրաստվիր: Պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետեւ ինքն է վարչապետը»:

Անդրադառնալով Ոսկեպարում տիրող տրամադրություններին, որտեղից օրերս է վերադարձել նախկին վարչապետն ասաց. «Այնտեղ 13-15 տարեկան տղաները զինվորագրվում են: Այնտեղ 300-400 հոգանոց աշխրհազոր է ստեղծված: Նամակով դիմել են Երեւանցիներին, ասել են՝ պաշտպանեք մեզ, մենք կջարդենք ադրբեջանական բանակը: Էդ ո՞նց էր, որ ես վարչապետ էի, ադրբեջանական բանակը այդտեղ ջարդվեց, աշխատել է պետք: բայց նա ախատունա՞կ է, նա ի՞նչ է հասկանում զենքից, զենքի արտադրությունից: Զենքի արտադրության նախարար են նշանակել արեւելագետի: Մխիթար Հայրապետյանն արեւելագետ է: Դա վախկոտների հավաքածու է, նրանց ուժը պատում է ոստիկանությանը լարելու ժողովրդի ու քաղաքական ընդդիմախոսների դեմ: Իրենք ընդհանրապես զրո են բոլոր առումներով: Ցռան Վերգո են, հայրենասիրության զգացմունք չունեն, իրենք թքած ունեն էդ հողի վրա, ամեն ինչի վրա:

Ընդամենը 4 ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը պարզապես հանձնվի: Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»:

Խոսելով Փաշինյանի մասին, նա ասաց. «Բա վարչապետ ես, պաշտպանիր մեզ, հայտարարիր զորահավաք, փակիր միջին տարիքի տղամարդկանց համար ելքն ու մուտքը:

  • Կիսվել: