երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Հայաստանի ու ՎԶՄԲ-ի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։ 

«Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը», - ասաց փոխնախարարը։

Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է։

  • Կիսվել: