չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը կստանձնի լրացուցիչ 152 մլն դոլարի պարտավորություն. ֆինանսների փոխնախարար

Հայաստանը կստանձնի լրացուցիչ 152 մլն դոլարի պարտավորություն. ֆինանսների փոխնախարար

Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի պարտավորություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, պաշտոնյան նշեց․

«4 համաձայնագրով 130 մլն եվրոյից ավելի վարկային միջոց ենք ներգրավում։ Դուք խոստանում եք, որ սա այլևս վերջին բյուջետային վարկը կլինի: Կարո՞ղ ենք սա ամրագրել այս համաձայնագրի վերջում և քվեարկել, որ այլևս բյուջետային վարկեր չեն լինելու»:

Փոխնախարարը պարզաբանեց՝ վարկերը ձևակերպված են եվրոյով, որովհետև այդպես ավելի լավ պայմաններով է վարկը տրվել:

«Հիմնական նպատակը 152 մլն դոլարի վարկ ներգրավելն է եղել, որովհետև մեր ճեղքն այդքան է եղել»,- ասաց Հայրապետյանը:

  • Կիսվել: