կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում

Երևանում կազմակերպված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում ՌԴ  Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ։

Նշենք, որ Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունեցել  ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: