հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռուս զինվորականները հաջողությամբ հետ են մղում Կիևի արյունոտ ռեժիմի զորքերի հակահարձակումը. ՌԴ Պետդումայի նախագահ

Ռուս զինվորականները հաջողությամբ հետ են մղում Կիևի արյունոտ ռեժիմի զորքերի հակահարձակումը. ՌԴ Պետդումայի նախագահ

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ռուսաստանի օրվա առթիվ իր շնորհավորանքում շնորհակալություն է հայտնել ռազմական գործողության մասնակիցներին ՛՛հերոսության և արիության համար՛՛՝ հաջող գնահատելով ուկրաինական հակահարձակումը հետ մղելու նրանց գործողությունները:

Այս մասին Վոլոդինը գրել է իր տելեգրամյան ալիքում: Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մեկ շաբաթից ավելի, զոհաբերելով իրենց, նրանք հաջողությամբ հետ են մղում Կիևի արյունոտ ռեժիմի զորքերի՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող հակահարձակումը՛՛:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է։ 

 

  • Կիսվել: