շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում

Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների  ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: