շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին․ Թովմասյան

Վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին․ Թովմասյան

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։

Պայքար, որն իր մեջ մարմնավորեց ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու և զարգանալու իր անքակտելի իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը․

«Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու համախմբվեց՝ հանուն Արցախի վերածննդի և Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:

Ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանությամբ հայից խլվել է իր հայրենիքում ապրելու կենսական իրավունքը։ Բայց վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի և տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին, որի համար իրենց կյանքը չեն խնայել հերոս դարձած մեր քաջազունները»։

 

  • Կիսվել: